Փաշինյանների ընտանիքը տեղափոխվել է Հանրապետության թիվ 1 առանձնատուն

Փաշինյանների ընտանիքը տեղափոխվել է  Հանրապետության թիվ 1  առանձնատուն

PanARMENIAN.Net - ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է Հանրապետության թիվ 1 առանձնատունը՝ տեղեկացնելով, որ օրեր առաջ ընանիքով տեղափոխվել են այդ առանձնատուն: Վարչապետը հիշեցրել է, որ 2018 թվականին կառավարությունը որոշում էր կայացրել, որ այդ տունը պետք է սեփականաշնորհվի: «Հետո, երբ արդեն պարզ էր, որ հեղափոխությունը հաղթելու է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը, գոնե առժամանակ, կարծում է, որ այդ որոշումը պետք է կասեցնել»,- ասել է Փաշինյանը` հիշեցնելով, որ նոր կառավարության առաջին որոշումներից մեկը այդ առանձնատան սեփականաշնորհման չեղարկումն էր:

Վարչապետը նշել է, թե իրենք այդ տանը կապիտալ նորոգում չեն արել, իսկ գույքը «Կոնդ» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում եղածն է:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---