ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տալու առնչությամբ նախարարի և Գոռ Սուջյանի միջև տեղի ունեցած թյուրըմբռնման վերաբերյալ:

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է նաև Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը:

«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»,-ասվում է նախարարության պարզաբանման մեջ։

Ավելի վաղ հայտնի երգիչ Գոռ Սուջյանն արձագանքել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի «Ազատության» ռադիոկայանի եթերում արած այն հայտարարությանը, որ հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանն իրենց հավանությունն են տվել ոլորտի մասնգետները՝ նշելով նաև Սուջյանի անունը:

«Նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է՝ քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել»,-գրել էր նա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---