Փաշինյան. ՀԱՊԿ-ը ՀՀ համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է

Փաշինյան. ՀԱՊԿ-ը ՀՀ համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը) Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը:

«ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության գլխավոր գործոնն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր համագործակցության բոլոր 3 ուղղություններին՝ արտաքին քաղաքականության, ռազմատեխնիկական համագործակցության, անվտանգության ոլորտին: Ընդհանուր վտանգների հարցում մեր մոտեցումները ընդհանուր են: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոփոխվում են և մենք այդ վտանգներին պետք է ադեկվատ արձագանքենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կազմակերպության անդամ երկրները համակարգված համագործակցում ենք հավաքական անվտանգության հետագա զարգացման հարցում:

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին հաջորդել է լիագումար նիստը:

Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաստաբանի և նրա վստահորդների խոսակցությունը գաղտնալսվել և կցվել է քրգործին
Կառավարությունը դեմ է, պատգամավորների մի մասը` կողմ Ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն տալու նախագծին
Հակոբյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի անդամների մասին կեղծ ինֆորմացիա է տարածվել
«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու»,- ասել է նա