Անգլերենի ուսուցողական In-Class տեսանյութերը՝ «Ռոստելեկոմի» սմարթ հեռուստատեսությամբ

Անգլերենի ուսուցողական In-Class տեսանյութերը՝ «Ռոստելեկոմի» սմարթ հեռուստատեսությամբ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ից «Ռոստելեկոմը», համագործակցելով New Way ուսումնական կենտրոնի հետ, պաշտոնապես ներկայացնում է նոր` In-Class անգլերենի ուսուցողական տեսանյութերի շարքը՝ նախատեսված ընկերության Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար:

In-Class հավաքածուի միջոցով «Ռոստելեկոմի» բոլոր բաժանորդները հնարավորություն են ստանում առանց որևէ վճարի սովորելու և բարելավելու իրենց անգլերեն լեզվի իմացությունը։

In-Class տեսանյութերը հասանելի են «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարանի հատուկ բաժնում, ինչը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում օգտվելու որակյալ բովանդակության ծառայությունից։

Ուսուցողական հոլովակները պատրաստվել և մշակվել են New Way ուսումնական կենտրոնի որակավորված մասնագետների կողմից՝ անգլերենի ուսուցման ESL (English as a Second Language) և EFL (English as a Foreign Language) համակարգերի ստանդարտներին համապատասխան։

Հատկանշական է, որ ներկայացված տեսանյութերը հայալեզու են․ նախատեսվում է նաև ընդլայնել In-Class ծառայության միջոցով տրամադրվող բովանդակության ծավալները՝ պարբերաբար ավելացնելով տեսանյութերի քանակն ու ներառելով այլ բաժիններ ու թեմաներ։

«Սա նոր ուղղություն է, որը մենք զարգացնում ենք՝ հասանելի դարձնելով մեր բաժանորդների համար կրթական բովանդակություն Սմարթ հեռուստատեսության միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է օգտվել այս ուսուցողական նյութերից, զբաղվել ինքնակրթությամբ և զարգացնել մեր օրերում այդքան կարևոր հմտությունները»,- նշել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հոլովակները «Ռոստելեկոմի» բոլոր բաժանորդների համար բաց են օգտագործման համար և մատչելի կիրառության մեջ։

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն