ԱԳ նախարար. Քրիստոնեական արժեքների պահպանումը ՀՀ և Վատիկանի օրակարգում է 9 նոյեմբերի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Վատիկանի օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների և քրիստոնյաների շահերի պաշտպանությունը, քրիստոնեական արժեքների պահպանումը: Այդ մասին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա հավելել է, որ միջազգային հարցերում Հայաստանի և Վատիկանի հայացքները համընկնում են, հայտնում է Shantnews.am-ը: Նախարարը նշել է նաև, որ Սուրբ Աթոռի ներկայացուցչին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի ներկա վիճակն ու Հայաստանի նոր կառավարության քաղաքականությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ հանդիպմանը հայտարարել էր, որՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Սուրբ Աթոռի նկատմամբ: Այդ առումով, կառավարության ղեկավարը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգևոր և մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |