ԱԳ նախարար. Քրիստոնեական արժեքների պահպանումը ՀՀ և Վատիկանի օրակարգում է

ԱԳ նախարար. Քրիստոնեական արժեքների պահպանումը ՀՀ և Վատիկանի օրակարգում է

PanARMENIAN.Net - ՀՀ և Վատիկանի օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների և քրիստոնյաների շահերի պաշտպանությունը, քրիստոնեական արժեքների պահպանումը: Այդ մասին Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա հավելել է, որ միջազգային հարցերում Հայաստանի և Վատիկանի հայացքները համընկնում են, հայտնում է Shantnews.am-ը:

Նախարարը նշել է նաև, որ Սուրբ Աթոռի ներկայացուցչին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի ներկա վիճակն ու Հայաստանի նոր կառավարության քաղաքականությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերի հետ հանդիպմանը հայտարարել էր, որՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Սուրբ Աթոռի նկատմամբ: Այդ առումով, կառավարության ղեկավարը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգևոր և մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանիհեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում:
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար