Փաշինյան․ Միջազգային ներդրողները հետաքրքրված են Հայաստանով

Փաշինյան․ Միջազգային ներդրողները հետաքրքրված են Հայաստանով

PanARMENIAN.Net - Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել մեր կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին Reuters-իհոդվածին:

«Քաղաքական նոր իմիջի կողքին ձևավորվում է մեր երկրի տնտեսական նոր իմիջը՝ Հայաստանն ի ցույց դնելով որպես ներդրումների համար գրավիչ երկիր, որով հետաքրքրված են միջազգային ներդրողները»,-գրել է Փաշինյանը:

Reuters-իհոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական քաղաքականությանը և ներդրողների հետաքրքրության աճին։

 Ուշագրավ
---