Միքայելյանն ու Աղազարյանը վիճել են ԱԺ-ում՝ ֆիդայականության մասին վերջինիս ռեպլիկից հետո

Միքայելյանն ու Աղազարյանը վիճել են ԱԺ-ում՝ ֆիդայականության մասին վերջինիս ռեպլիկից հետո

PanARMENIAN.Net - Պետք է ազատվել «new ֆիդայականությունից»: Այս մասին ԱԺ քառօրյայի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու մասին քննարկման ժամանակ: Աղազարյանը մասնավորապես նշել է, որ սահմանի վրա կատարվող դեպքերի ժամանակ թիկունքից մատակարարվող օգնությունը պետք է համակարգվի պետական կառույցների միջոցով:

«Եթե սահմանի վրա դեպքեր են տեղի ունենում դեպքեր, և զինվորը տեսնում է որ մեկը բերեց «տուշոնկա, տանկ, հաց ու կալբաս, կասի բա պետությունը ո՞ւր է, կանհանգստանա և խուճապի կմատնվի: Դրա համար ամեն ինչ պետք է արվի պետական կառույցների ճանապարհով»,-ասել է Աղազարյանը:

Այս դիտարկմանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ շեշտելով, որ բանակը հզոր է տնտեսությամբ:

«Եկեք ոչ մեկի ոչ մի բանի հետ չհամեմատենք, բնական է, ամեն ինչ պետք է գա օրենքի դաշտ, և գիտեք, որ միանգամից գնաց ֆրոնտ կամ առանց հարկի գնաց, սխալ է, հարկն էլ, որ գա, էլի բանակին է օգուտ, տնտեսությանը: Բանակն էլ հզոր է տնտեսությամբ, ես կողմ եմ, բայց պարոն Աղազարյան ֆիդայինները էս երկրում...մի՛ համեմատեք, մենք միշտ ուզում ենք քաղաքականությունից տարանջատենք ֆիդայական շարժումը կամ «Երկրապահը», դուք միշտ բերում միացնում եք: Նման բան չի կարելի անել, չի կարելի այդքան ցածրացնել, էդ ֆիդայիններն են, որ «թուրքի մաման լացացրին», հասկանո՞ւմ ես, 700 տարի հետո և ծնկի բերին»,-ասել է Միքայելյանը:

«Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 37 կողմ և 66 դեմ ձայներով չընդգրկվեց ԱԺ օրակարգում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---