ԿԲ նախագահ. Սպառողական վարկերի աճի տեմպն անհանգստացնում է14 նոյեմբերի 2019 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն, ԱԺ նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատախանելով սպառողական վարկերի աճի ռիսկայնության հետ կապված հարցին, ասել է, որ աճի տեմպը սկսել է անհանգստացնել, հայտնում է Panorama.am-ը: Հարցը նրան ուղղել է պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով. «Հայտնի է, որ այս տարի բանկերի կողմից տրամադրվել են սպառողական և հիպոթեքային աննախադեպ թվով վարկեր, ծավալները մոտ 30-40 տոկոսով ավելացել են, նույն ընթացքում բնակչության եկամուտներն էականորեն չեն ավելացել։ Այստեղ լուրջ ռիսկեր կան թե բանկերի, թե քաղաքացիների»։ Անդրադառնալով այն հարցին, թե ԿԲ-ն այս ուղղությամբ ինչ աշխատանքներ է տանում, ինչ գործիքներ է պատրաստվում կիրառել՝ Ջավադյանն ասել է, որ նոր ցուցիչներ են մտադիր կիրառել: «Մենք հիմա երկու նոր ցուցիչ ենք ուզում առաջ բերել և դրա մասին արդեն իսկ հայտարարել ենք, մեկը վերաբերում է վարկ-եկամուտին, մյուսը՝ վարկ գրավին։ Մեզ սկսել է անհանգստացնել սպառողական վարկերի աճի տեմպը, դրա համար մեր միջոցառումները լինելու են ուղղված այդ աճի տեմպի նվազմանը։ Մյուս կողմից էլ խոշորածավալ միջոցառումներ ենք անում ֆինանսական կրթվածության մասին»,- պատասխանել է ԿԲ նախագահը։ Նա հավելել, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի այսպիսին՝ վարկավորումն ուղղորդել դեպի արտահանող հատված, արդյունաբերություն, բիզնես։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |