Արթուր Բաղդասարյանը կասկածվում է անօրինական ճանապարհով $5 մլն գույք ձեռք բերելու մեջ![]() 16 նոյեմբերի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Արթուր Բաղդասարյանը կասկածվում է անօրինական ճանապարհով $5 մլն դոլարի գույք ձեռքբերելու մեջ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ աղբյուրի տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող $5 մլն արժողությամբ պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռքբերելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատել է, որ Գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց նշված գույքի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Աբրահամյանը նշել է, որ հաղորդման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: 2008-ից 2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է 2019-ի հոկտեմբերին: Նա «Հյուսիս-հարավի» քրեական գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերի հարկերից չարամտորեն խուսափելու համար։ Արթուր Բաղդասարյանը նախկինում զբաղեցրել էՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի պաշտոնները: Այժմ ղեկավարում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |