Մակրոնը՝ Քոչարյանի փաստաբանին. Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է դատավարությանը

Մակրոնը՝ Քոչարյանի փաստաբանին. Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է դատավարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ստացել է պատասխան: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնել է հենց փաստաբանը:

«Մեկ ամիս չանցավ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը», - ասել է փաստաբանը։

Թորոսյանի խոսքով՝ դատավորներն աղոթում են, որ Քոչարյանի գործով չզբաղվեն, քանի որ քաջություն է պետք ասելու համար, թե կալանավորումն արդար չէ: Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը «մեկ անձի կամքին է կապվել»:

«Այդ անձնավորությունը քաղաքական անձնավորություն է, նա դատավոր չէ, վարչապետն է։ Վարչապետի կամքին է կապված ամբողջ դատավարությունը», - ասել է նա՝ նշելով, որ բոլոր դատավորների աչքի առաջ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակն է։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մարտի 1-ի գործով, նա մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---