Քոչարյանի գործով դատախազի բացարկի միջնորդությունը մերժվել է![]() 19 նոյեմբերի 2019 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը, հաղորդում է Panorama.am-ը: Նախորդ դատական նիստին միջնորդություն ներկայացրել էր Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը: Միջնորդությանը միացել էին մեղադրյալների մյուս պաշտպանները ևս: Նոյեմբերի 19-ին Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Տուժող կողմի ներկայացուցիչները և դատախազությունը առարկել էին միջնորդությունը, միջնորդության առարկությանը և հնչած գնահատականներին այնուհետև անդրադարձել էր Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |