Մովսես Հակոբյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Մովսես Հակոբյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

PanARMENIAN.Net - Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Հակոբյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից։

Բացի այդ, նա նշել է, որ կառույցում մի քանի այլ նշանակումներ էլ են արվել.

«Գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,- նշել է Հովհաննիսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---