Samsung-ը ճկուն էկրանով ևս մեկ սմարթֆոն է թողարկել20 նոյեմբերի 2019 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է World Series - W20 5G սմարթֆոնը: Սա ընկերության երկրորդ գաջեթն է ծալովի էկրակով, և երրորդը՝ 5-րդ սերնդի ցանցերի գործակցությամբ: Նոր սարքի շնորհանդեսը տեղի է ունեցել Չինաստանում: W20 5G-ն ունի ծալվող 7,3 դյույմանոց Infinity Flex Display QXGA+ էկրան, 2152×1536 պիքսել թողունակությամբ: Սելֆի տեսախցիկն ու սենսորները վերին աջ անկյունում են տեղադրված, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Արտաքին 4,6 դյույմանոց Super AMOLED HD+ դիսփլեյն ունի 1680×720 պիքսել թողունակություն: Գաջեթը հագեցած է 3 մոդուլանի հիմնական տեսախցիկով՝ լայնանկյուն 12 Մպ, գերլայնանկյուն 16 Մպ և 12 Մպ զում: Samsung W20 5G-ն ունի Qualcomm Snapdragon 855 պրոցեսոր, կամ Snapdragon 855 Plus: Օպերատիվ հիշողության ծավալը 12 ԳԲ է, ներկառուցվածը՝ 512 ԳԲ: Մարտկոցի ծավալը 4235 մԱժ է: Սմարթֆոնի հետ միասին օգտատերերին բազմաթիվ VIP ծառայություններ հասանելի կդառնան: Գաջեթը թողարկվել է China Telecom բջջային օպերատորի հետ համատեղ: Գինն ու թողարկման հստակ ժամկետը դեռ չի հրապարակվել: Ընկերության առաջին ծալովի սմարթֆոնը՝ Samsung Galaxy Fold-ն է: Սարքը կարող է ծալվել էկրանով դեպի ներս և ունի նմանատիպ չափսեր և պարամետրեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |