ԱՄՆ Կոլումբիայի շրջանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլումբիայի շրջանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլումբիայի շրջանը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդ մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը:

Կոլումբիայի շրջանում է գտնվում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը:

Բանաձևը կոչ է անում «ճանաչել և իմաստավորել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը»՝ կարևորելով Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի իրականացումը:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է բանաձևի ընդունումը, հատկապես այն փաստը, որ շեշտը դրվում է կրթության կարևորության վրա»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Այսպիսով ԱՄՆ Կոլումբիայի շրջանը միացավ ԱՄՆ 49 նահանգներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---