«Կոմերսանտ». «ՌուսՀիդրոն» Սևան–Հրազդան ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիրին»28 նոյեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - «ՌուսՀիդրոն» մտադիր է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը վաճառել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի (մոտ 2,7 մլն դոլար): Գնորդը կպարտավորվի նաև մարել վարկերը: Ըստ փորձագետների, գործարքը ձեռնտու է երկու կողմերին՝ «ՌուսՀիդրոն» կազատվի պարտքերից, իսկ «Տաշիրը» կընդլայնի ներկայությունը ՀՀ էներգետիկ հատվածում: «ՌուսՀիդրոն» վաճառելու է Միջազգային էներգետիկ ընկերության (ՄԷԿ) 90 տոկոսը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ), Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Որպես գնորդ հանդես կգա Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի խոշորագույն ՋԷԿ-ը` (1,11 ԳՎտ հզորությամբ), գրում է թերթն իրազեկ աղբյուրների վրա հղումով: «ՎՏԲ Կապիտալի» վերլուծաբան Վլադիմիր Սկլյարը նշել է, որ ՄԷԿ-ի արժեքը ձգտում է զրոյի՝ հաշվի առնելով սակագների բարձրացման քաղաքական բարդությունն ու ընկերության վնասները: Գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որի սեփականատերը, գազատրանսպորտային ցանցի հետ մեկտեղ, «Գազպրոմ Արմենիան» է: Բացի այդ «Ռոսատոմը» զբաղվում է ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրով: Սևան-Հրազդան կասկադը կառուցվել է 1930-1962 թթ.: Այդ ժամանակից ի վեր այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի հիդրոէլեկտրականության ստացման գործընթացում։ Կասկադն ընդգրկում է 7 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ձգվում են Հրազդան գետի երկայնքով՝ Սևանա լճի և Երևան քաղաքի միջև։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը |