ՀՀ դպրոցականներն առաջին անգամ կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին 2 դեկտեմբերի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներն առաջին անգամ կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին: Նրանք ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020-ի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դոլար: Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք հանրապետական փուլում կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում: Արդյունքում՝ հաղթող նախագիծը կներկայացնի Հայաստանը Գիտության համաշխարհային փառատոնին։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել 80 ավագ և հիմնական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որի ընթացքում վերջիններիս են ներկայացվել հաջողված ծրագիր մշակելու հմտությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ փառատոնի նպատակն է՝ դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Այս նախագիծը գիտությունը երիտասարդացնելու մեր առաջին նախաձեռնությունն է՝ գիտությունը բերել դպրոց և աշակերտին հնարավորություն տալ զարգացնել իր համապատասխան հմտությունները, վաղ տարիքից սովորել հետազոտել ու ստեղծել նորը: Փառատոնի անցկացմամբ ոչ միայն փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, այլ նաև վեր հանելու դպրոցներում մեր ունեցած ներուժը: Բացի դա, «Քո արվեստը դպրոցում» նախագծի նմանությամբ նախարարությունը նախաձեռնել է «Գիտությունը դպրոցում» ծրագիրը, որը կմեկնարկի 2020 թվականին: Ծրագրի շրջանակում գիտնականները կայցելեն դպրոց և կներկայացնեն իրենց փորձը: Նախատեսվում է, որ աշակերտները ևս հնարավորություն կունենան այցելել գիտահետազոտական ընկերություններ և տեսնել՝ ինչպես են աշխատում գիտնականները և հասկանալ՝ արդյոք իրենց ապագան տեսնում են գիտության ոլորտում»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվել: Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, որի ներկայացուցիչները ուսուցիչներին են ներկայացրել հաջողված ծրագրի մշակման հմտությունները: Անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագրերով կմրցեն 22 բնագավառում, որոնց շարքում են՝ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան, բնապահպանական ճարտարագիտությունը, կենսաբժշկական և առողջապահական գիտությունները, համակարգերի ծրագրավորումը, կենսաինֆորմատիկան այլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |