ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին. Ունենք մեր գերակայությունները՝ աշխատելու ենք դրանց շուրջ

ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին. Ունենք մեր գերակայությունները՝ աշխատելու ենք դրանց շուրջ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը 1.5 տարվա ընթացքում ի ցույց է դրել իր կարողություններն ու լջությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու ու արդյունավետ աշխատելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ կայանալիք հանդիպմանը:

«Մենք ունենք մեր գերակայություններն ու աշխատելու ենք դրանց շուրջ»,-ասել է նա՝ հավելելով, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ-ն հավատարիմ է մնացել հարցի խաղաղ կարգավորման սկզբունքին, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է՝ հարցի բուն կարգավորմանն առանչվող հարցեր, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության մեջ», - ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:

Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---