Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը փակ են բեռնատարների համար. Լարսը բաց է

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը փակ են բեռնատարների համար. Լարսը բաց է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհ-ները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սարավան-«Զանգեր» և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին մերկասառույց է: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---