Վարչապետի խոսնակ. Փաշինյանը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում

Վարչապետի խոսնակ. Փաշինյանը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայքայիչ է համարում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գործունեությունը: Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամաբ, ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վիտալի Բալասանյանը ևս հրավիրվել էր Արցախի նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների և Հայաստանի ու Արցախի ղեկավարների հանդիպմանը:

«Ոչ, Բալասանյանը չի հրավիրվել նշված հանդիպմանը: Նման մոտեցման պատճառն այն է, որ մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում, Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը և նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»,- ասել է Կարապետյանը։

Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Բալասանյանը իր մի շարք հայտարարություններում մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը Հայաստանն ու Արցախը կործանման տանելու համար։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---