Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ մուղամ լսելու

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ Ղարաբաղում մուղամ լսելու ցանկությանը, հայտարարել է, որ հայկական կողմը կարող է իրականացնել նրա երազանքը:

«Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ»,-գրել է Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հակոբյանը նշել է, որ պատրաստ է փոխադարձ այցով լինել Ադրբեջանում, եթե Ալիևան ընդունի իր հրավերը։

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա. Այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-հավելել է Հակոբյանը։

Նշվում է նաև, որ եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են:

«Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,-ասվում է գրառման մեջ:

Ավեի վաղ Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամ Ալիևի կին Մեհրիբան Ալիևան հայտարարել էր, թե իր երազանքն Արցախում մուղամ լսելն է:Այդ մասին նա գրել էրTelegram-ի իր պաշտոնական էջում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---