Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին. Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից

Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին. Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը զուտ իրավական գործընթաց է, իսկ քաղաքական տարր տեսնելու համար հանգամանքներ են պետք առ այն, որ այդ քրգործը շինծու է: Այս մասին, Aravot.am-ի հաղորդմամբ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եկեք նայենք, թե ինչ էին ասում ՀՀԿ-ականները երեկ ֆեյսբուքում: Գրառումներ եմ տեսել, որ Սերգո Կարապետյանը՝ իրանց նախարարը, ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ, այ դուք կտեսնեք ու քննադատություն իշխանության հասցեին, որ սա քաղաքական հետապնդում է: Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Ձեր նախարարն է, թե եղել դեպքը, նման բան կա, ձեր նախարարը գործով անցնում է, ցուցմունք է տվել»,-ասել է Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ՀՀԿ-ականները երկար ժամանակ է, պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի ու չի կալանավորվում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կարող է միջազգային հարթակներում բարձրաձայնել Սարգսյանի կալանավորման մասին և դա կվնասի ՀՀ-ի միջազգային վարկին՝ Մարուքյանը պատասխանել է, որ ՀՀԿ-ն արդեն մի տարի է, բոլոր հնարավոր հարթակներում ասում է, որ ավտորիտար ռեժիմ է, բայց դրանից Հայաստանի դեմ որևէ խնդիր չի առաջացել:

Մարուքյանի խոսքով՝ խնդիր կարող է առաջանալ Եվրոպայի խորհրդում. «Նրանք դափոններով նամակներ են ստանում այսօրվա Հայաստանի քրգործերի մասին, բայց դեռ ոչ մի բան չի եղել»,-եզրափակել է պատգամավորը:

Դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելպետությունից վատնելու եղանակով ընդհանուր առմամբ 489 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար: Սարգսյանի մեղադրանքն առնչվում է առավել թանկ գնով դիզելային վառելիքի մատակարարման հետ:Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մամուլում նշվում էր, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---