Թլիկ համայնքում գյուղապետի միակ թեկնածուն պարտվել է

Թլիկ համայնքում  գյուղապետի միակ թեկնածուն պարտվել է

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանը պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունը՝ հավելելով, որ գյուղապետի մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել:

Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը:

Դեկտեմբերի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---