WhatsApp-ը 2020-ին միլիոնավոր օգտատերերի մոտ չի աշխատի

WhatsApp-ը 2020-ին միլիոնավոր օգտատերերի մոտ չի աշխատի

PanARMENIAN.Net - Մեծ պահանջարկ ունեցող WhatsApp մեսենջերը 2019-ի դեկտեմբերի 31-ից հետո կդադարեցնի աշխատանքը Windows Phone-ում: Հավելվածը նաև փետրվարից այլևս չի գործի Android-ի մինչև 2.3.7 տարբերակներում և մինչև iOS 8 օպերացիոն համակարգերով աշխատող iPhone-ներում: Այդ մասին դեկտեմբերի 9-ին գրել է Daily Mail-ը:

Նշվում է, որ հաղորդագրությունների ծառայությունն աստիճանաբար դադարեցնում է գործակցությունն այն հարթակների հետ, որոնք «ապագայում հավելվածի ընդլայնման համար անհրաժեշտ հնարավորություն չեն տալիս»,-գրում է «Կոմերսանտը»:

Facebook-ին պատկանող հաղորդագրությունների փոխանակման ծառայությունն առաջիկայում ևս կաջակցի այն սարքերին, որոնք աշխատում են Android 4.0.3 և հաջորդ տարբերակներով, iOS 9-ը և ավելի նոր տարբերակներով:

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն