YouTube-ը կջնջի անուղղակի սպառնալիք և վիրավորանք պարունակող տեսանյութերը12 դեկտեմբերի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - YouTube տեսահոլդինգն իր բլոգի միջոցով հայտարարել է իր քաղաքականության նորամուծությունների մասին, որի համաձայն այժմ ծառայությունը կսկսի հեռացնել ոչ միայն ուղիղ, այլ նաև քողարկված կամ անուղղակի սպառնալիքներով տեսանյութերը: Խոսքը նաև այն բովանդակության մասին է, որը բռնության իմիտացիա է պարունակում մարդու հանդեպ, կամ ֆիզիկական բռնություն ենթադրող արտահայտություններ, գրում է «Կոմերսանտը»: Այժմ նաև արգելվում են նվաստացնող բառապաշարը կամ արտահայտությունները, որոնք վիրավորում են որևէ մեկին ռասայական կամ սեռական կողմնորոշման հիմքով: Նման քաղաքականություն կիրականացվի նաև կայքում զետեղվող մեկնաբանությունների հարցում: YouTube տեսահոլդինգը հայտարարել է, որ ավելի քան 16 մլն մեկնաբանություն է հեռացրել 2019-ի երրորդ եռամսյակում: Այնուամենայնիվ, չեն հեռացվի երգիծական բնույթի կամ կրթական, գիտական ու գեղարվեստական նպատակների համար ներկայացված տեսանյութերը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |