ՀՀ նախագահն Արամ Ա-ի հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում

ՀՀ նախագահն Արամ Ա-ի հետ քննարկել է իրավիճակը Լիբանանում

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն ՍարգսյանըՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հետաքրքվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, լիբանանահայ հայրենակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հակոբյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի անդամների մասին կեղծ ինֆորմացիա է տարածվել
«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու»,- ասել է նա
Նա նշել է, որ ՍԴ անդամներից որևէ մեկը չի համաձայնելու արդեն որակում ստացած՝ «օրինական կաշառքին»
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308֊ի 2֊րդ մասով: