Դեկտեմբերի 31-ը բանակից խուսափածների համար վերադառնալու վերջնաժամկետ է12 դեկտեմբերի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Խուսափած յուրաքանչյուր զորակոչի դիմաց գումար վճարելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատող օրենքը կգործի մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը կողմ է քվեարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկին: Նախարարն առաջարկում է երկարաձգել արտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 (պահեստազորի սպայական կազմի համար 35) տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը մինչև տարեվերջ՝ նշելով, որ օրենքը կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորում է ունեցել, սակայն դրա գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք: «Արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ: Նախարարի խոսքով՝ փաստացի խոսքը մինչև 1992-ի մարտի 1-ը ծնված քաղաքացիների մասին է, որոնք 2010 թվականին խուսափել են ծառայությունից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառելի է դառնալու մոտ 3000 քաղաքացու համար, 27 տարին լրացածներն, ովքեր օգտվել են օրենքից մոտ 22,000-ն են: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |