Ալեքսանյանների ընկերությունն ԱԱՀ գծով արտոնություն է ստացել

Ալեքսանյանների ընկերությունն ԱԱՀ գծով արտոնություն է ստացել

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ արտոնություններ է ստացել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հետ փոխկապակցված «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը:

Կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտոնությունը վերաբերում է 10.6 մլրդ դրամի նոր խմբաքանակի ապրանքների ներկրման համար ԱԱՀ-ն հետաձգելուն: Ավելացված արժեքի հարկը կկազմի 2.1 մլրդ դրամ:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ հաջորդ 3 տարվա ընթացքում կստեղծի 170 նոր աշխատատեղ՝ միջինը՝ 189,000 դրամ աշխատավարձով:

«Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը գործում է 2017 թվականից: Ընկերությունը սրբիչներ է արտադրում Արարատի մարզում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---