Վարչապետ. Սպառազինությունը ՀՀ-ին պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար

Վարչապետ. Սպառազինությունը ՀՀ-ին պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար

PanARMENIAN.Net - Ձեռք բերված աննախադեպ քանակի սպառազինությունը Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար: Այս մասին 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությանը տրվող բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, ՀՀ-ն պետք է հակադրի և այդ քաղաքականությանը հակակշռի զսպող քաղաքականությամբ: Մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սպառազինությունների ձեռքբերումը Հայաստանի քաղաքականության մի հատվածն է միայն. կարևորագույն քայլեր են արվել զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ:

«Այս համատեքստում կան բազմաթիվ քննադատություններ: Բայց ես դրանք կբաժանեի երկու մասի: Առաջինը՝ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ է առաջացնում: Սա բնական մասն է: Երկրորդ հատվածն էլ կա՝ բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որ իրականացվող բարեփոխումները 100%-ով համապատասխանեն մեր մտադրություններին, ցակություններին, վերջնական նպատակներին»,-ասել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ կամ շուրջ $625 մլն ընթացիկ տարվա միջին փոխարժեքով, ինչը համարժեք է 2019-ի հատկացմանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---