2020-ին Երևանի քաղաքապետարանը կսկսի սոցբնակարաններ կառուցել

2020-ին Երևանի քաղաքապետարանը կսկսի սոցբնակարաններ կառուցել

PanARMENIAN.Net - 2020-ին Երևանի քաղաքապետարանը կսկսի սոցիալական բնակարանների շինարարություն: Այդ մասին հայտարարել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը «Ազատության» եթերում։

«Նախատեսվում է 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կառուցել 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի հինգ հարկանի 2-3 շենքի բնակիչներ: Այդ շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը»,-ասել է նա:

Փոխքաղաքապետը հավելել է, որ այսպիսի պրոգրեսիվ աճով կփորձեն առաջիկա տարիներին սպառել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը Երևանում, գրել է իր էջում Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պիլոտային 20 և հաջորդ տարվա100 վերելակի փոխարինման մասին:

4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ծրագիրը մեկնարկել է 2013-ին՝2 բազմաբնակարան շենք է հանձնվել շահագործման:2016-ին նոր բնակարաններով են ապահովվել մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---