Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժել է պաշտպանների բողոքը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժել է պաշտպանների բողոքը

PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը: Այս մասին հաղորդում է Factor.am-ը:

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.2 մլրդ ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---