Փաշինյան. Wizz Air-ի մուտքը նպաստելու է ՀՀ եկող զբոսաշրջիկների թվի աճին16 դեկտեմբերի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air ավիաընկերության մուտքը Հայաստան նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Wizz Air-ի առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին: «Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան եւ Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով: Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին»,-գրել է Փաշինյանը: Դեկտեմբերի 16-ինWizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնը հայտնել է, որ 2020-ից մեկնարկում են Վիեննա և Վիլնյուս ուղիղ չվերթները: «Երկու քաղաքներ էլ շաբաթական երկու անգամ են չվերթներ իրականացվելու, գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24,99 եվրոյից և արդեն կարող եք օնլայն ամրագրումներ անել»,- ասել է Wizz Air-ի ներկայացուցիչը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին Ֆրանսիայի դեսպանը Տավուշի մարզ է այցելել Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները |