Նախագահը վավերացրել է ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղրակումը![]() 17 դեկտեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վավերացրել է ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղրակումը: Դեկտեմբերի 16-ին նա ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: 2019-ի մայիսի 23-ի նիստում կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ԱԺ-ն ընդունել է օրենքը դեկտեմբերի սկզբին: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |