ԱՊՀ երկրները դեմ են սմարթֆոններում ռուսական ծրագրերի նախատեղադրմանը

ԱՊՀ երկրները դեմ են սմարթֆոններում ռուսական ծրագրերի նախատեղադրմանը

PanARMENIAN.Net - ԱՊՀ միանգամից մի քանի երկրների, մասնավորապես Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի, ներկայացուցիչները դեմ են արտահայտվել օրենքին, որով նախատեսվում է հեռախոսներում, համակարգիչներում և այլ սարքերում ռուսական ծրագրերի նախնական տեղադրում:

Ըստ այդ երկրների ներկայացուցիչների, օրենքը բոլորովին համաձայնեցված չէ միության մասին պայմանագրի հետ և կարող է մեկուսացնել ռուսական շուկան՝ ԵՏՄ այլ երկրներից տեխնիկապես բարդ ապրանքների շրջանառության առումով, գրում է Ferra.ru-ն:

Բացի այդ, օրենքը կարող է նաև սահմանափակել միության ներքին շուկայի աշխատանքը: Նաև երկրները հայտնել են այդ ծրագրերի համար տեխնիկական պահանջներ մշակելու, ինչպես նաև դրանց ընդհանուր ցանկը կազմելու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ «Վեդոմոստին» հղում անելով ԵՏՀ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ հանձնաժողովը վերլուծում է միության մասնակիցներից յուրաքանչյուրի տեսակետը՝ վերջնական որոշում կայացնելու համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---