ՀՀ և ՌԴ քաղաքական խորհրդակցություններ՝ ԱԳՆ-ների միջև![]() 24 դեկտեմբերի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ համաեվրոպական քաղաքականություն և եվրաանվտանգություն թեմայով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: ՌԴ կողմից խորհրդակցությունները վարեց ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության և եվրաանվտանգության համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |