Հովտաշատում խոչընդոտել են «Կենտրոնի» նկարահանող խմբի աշխատանքները24 դեկտեմբերի 2019 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի և օպերատորի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը՝ հավելելով, որ լրագրողների հասցեին հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ: Մելտոնյանը կիսվել է 168.am-ի տեսանյութով, որտեղ զգացվում է, որ լրագրողներին ոչ միայն հայհոյել, այլ նաև քաշքշել են: «Հրոսակախմբին» հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզքոցանել իրենց «հերոսություններն» անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով»,- գրել է Մելտոնյանը: Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը նշել է՝ սա հերթական դեպքն է, որ թիրախավորում են լրատվամիջոցին: Նա հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն: Ըստ մամուլի հրապարակումների՝ մի խումբ մարդիկ իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ Նշվում է, որ այդ ձկնաբուծարանի 100% բաժնեմասերը պատկանում են «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Ձկնաբուծարանի տարածք մտած մարդիկ պնդել են, որ այն կառուցվել է Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի կողմից, հետագայում Գագիկ Ծառուկյանը գործարք է կնքել այդ մարդու հետ՝ խնդրելով բաժնեմասերը մի քանի օրով գրել Սեդրակ Առուստամյանի անունով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |