Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը թույլատրող թիվ 2019-1447 օրենքը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ այդպիսով Ֆրանսիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը:

Եվրամիության անդամ 28 երկրից 23-ը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Այդ մասին ԱԺ-ում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին, ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---