Փաշինյանը ցավակցել է Թեհրանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ 8 հունվարի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որի հետևանքով 176 մարդ է զոհվել: Նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: «Մեծ վշտով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մերձակայքում քաղաքացիական ինքնաթիռի կործանման մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն են հայտնում այդ ողբերգական աղետի զոհերի հարազատներին և բարեկամներին»,- ասվում է գրառման մեջ: Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ թռիչքից անմիջապես հետո, ոչ ոք չի փրկվել: Boeing 737-ի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Իրանի իշխանությունները որպես վթարի պատճառ նշել են շարժիչի բռնկումն ու ինքնաթիռի կառավարումը վերականգնելու անձնակազմի անհաջող փորձը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |