«Դալմա Գարդեն Մոլը» փակ է լինելու մինչև հունվարի 14-ը

«Դալմա Գարդեն Մոլը» փակ է լինելու մինչև հունվարի 14-ը

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ցնցումների պատճառով տարհանված «Դալմա Գարդեն Մոլը» փակ է լինելու մինչև հունվարի 14-ը։

Այս մասին է հայտնել մոլի ադմինիստրացիան ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարությամբ։

Ցնցումների հավանական պատճառների թվում ԱԻՆ-ը դիտարկում է օդորակման համակարգը, օրինակ՝ օդորակիչների շարժիչների միացնել-անջատելը։

«Մոլի ղեկավարությունը․․․ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Աշխատանքներն իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից», - նշվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---