ՀՀ-ում փետրվարին Սերբիայի դեսպանություն կբացվի14 հունվարի 2020 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի վերջին Հայաստանում Սերբիայի դեսպանություն կբացվի: Այդ մասին այդ երկրի վարչապետ Անա Բռնաբիչը հայտնել է աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանին: Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված մյուս համաձայնությունների իրականացմանը։ Նրանք ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում. ՀՀ քաղաքացիների համար արդեն գործում է առանց վիզայի ռեժիմ, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել նաև սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափի» անցկացումը: Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ գործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկիրը կարող են փոխշահավետ գործակցել: Կողմերն խոսել են նաև ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում գործակցության հնարավորություններից: 2019-ի աշաննը Սերբիայի կառավարությունը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |