Տավուշում վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Տավուշում վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

PanARMENIAN.Net - Տավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։

«Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի և հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը:

Նա խոստացել է լրացուցիչ տեղեկություն տրամադրել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---