Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ գործի շրջանակում են նախկին ոստիկանապետին հարցաքննության կանչել:

Քննչականում հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը:

2019-ի սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անգործության մեջ, որոնք ծանր հետևանքներ են ունեցել: Որպես խափանման միջոց նրա հանդեպ կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---