Ամբողջապես կենդանի բջիջներից կազմված ռոբոտ է ստեղծվել (վիդեո) 15 հունվարի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Գիտնականներին հաջողվել է ռոբոտներ ստեղծել կենդանի բջիջներից: Նորություն չէ, որ ռոբոտներն արդեն վաղուց օգտագործվում են տիեզերքում, արտադրության, բժշկության մեջ և կենցաղում, բայց եթե նախկինում դրանք միկրոսխեմաներից ու երկաթից էին, ապա արդեն այսօր կարող են լինել նաև կենդանի բջիջներից: Ըստ Science Alert պորտալում հրապարակված հոդվածի, այսպես կոչված քսենոբոտները փոքր գնդիկներ են, որոնց մեջ 500-1000 խցիկ կա՝ դրանք կարող են նույնիսկ տեղաշարժվել Պետրիի անոթում, ինքնակազմակերպվել և փոքրագույն օգտակար բեռ փոխադրել: Գիտնականները պնդում են՝ քսենոբոտները ոչ մի կենդանի օրգանիզմի կամ օրգանի նման չեն, գրում է News.ru-ն: Մասնագետների խոսքով՝ նորագույն կենդանի մեքենաները բազում հնարավորություններ ունեն, սկսած դեղերի կետային հասցեագրումից մինչև շրջակա միջավայրի վերականգնում: Քսենոբոտներին դեռևս չի կարելի հստակ դասակարգել, քանի որ դրանք չեն դասվում ոչ ավանդական ռոբոտների շարքին, ոչ էլ՝ կենդանի օրգանիզմների: Գիտնականները կարծում են, որ նոր դասակարգում է հարկավոր, որտեղ հատուկ դաս կլինի՝ «կենդանի, ծրագրվող օրգանիզմ»: Քսենոբոտներն ամբողջությամբ կենսաբանորեն քայքայվում են: Երբ քսենոբոտի սննդարար նյութերը վերջանում են, դրանք վերածվում են մեռյալ բջիջների կույտի. դա մեծ առավելություն է տալիս այդ ռոբոտներին՝ մետաղից կամ պլաստիկից պատրաստվածների համեմատ: Քսենոբոտների կիրառումը վտանգներ ևս ունի՝ կա դրանք կենսաբանական զենքի վերածելու ռիսկ: Միաժամանակ մասնագետները նշում են, որ քսենոբոտները կարող են մեծ տարածում ստանալ տարբեր ոլորտներում՝ աշխատել ռադիոակտիվ նյութերի և մարդու համար վտանգավոր այլ քիմիական միացությունների հետ, օգտագործվել օվկիանոսում միկրոպլաստիկի հավաքման, մարդու արյունատար անոթներով ճամփորդելու համար, ինչը կարող է հարկավոր լինել որոշ հիվանդությունների դեպքում: Անսովոր էքսպերիմենտի ժամանակ գիտնականներն օգտվել են սուպերհամակարգչից և հատուկ ալգորիթմից, որի միջոցով կարելի է հավաքել սրտի բջիջների և գորտի մաշկի մի քանի հարյուր կոմբինացիա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |