Ոստիկանությունը թույլատրվել է գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները![]() 21 հունվարի 2020 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է օրինագիծը, որով ոստիկանությանը հնարավորություն է տրվում գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Դրան կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 20, 1-ը ձեռնպահ է մնացել: Օրինագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ինչպես քննարկման ժամանակ նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ենթադրվում է, որ ոստիկանությանը սեփական տեխնիկական հնարավորություններով գաղտնալսման հնարավորություն տալը ժամանակ կխնայի, հանցագործություններն օպերատիվ կերպով կբացահայտվեն: Հարցի քննարկմանը արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ Կառավարությունը շարունակում է դեմ արտահայտվել նախագծին՝ առաջարկելով ստեղծել առանձին անկախ կազմակերպություն և գաղտնալսման իրավունքը փոխանցել դրան: Օրենքի նախագիծը հեղինակել են խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը: Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր այն. օրինագծով առաջարկվում է Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |