Փաստաբանների պալատ. Փաստաբանին և նրա վստահորդին գաղտնալսել են, անթույլատրելի է![]() 21 հունվարի 2020 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Փաստաբանի և նրա վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է, ինչն անթույլատրելի է, հայտարարել են Փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՔՕ 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մարդուն առևանգելը, Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով) քննվող քրգործով հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Էդգար Թումասյանի և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում այն ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները: Հանձնաժողովից նշում են, որ քննիչը մերժել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցություններն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ` պատճառաբանվելով, թե դրանք քրգործով որևէ ապացուցման ենթակա հանգամանքի հիմքում չեն դրվել և չեն կարող դրվել, ինչպես նաև գործով էական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում։ Հանձնաժողովը հորդորել է իրավասու ՀՀ պետմարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և, վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։ Հունվարի 21-ին Ազգային ժողովն ընդունել է օրինագիծ, որով ոստիկանությանը հնարավորություն է տրվում գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: Ոստիկանությանը սեփական տեխնիկական հնարավորություններով գաղտնալսման հնարավորություն տալը ժամանակ կխնայի, հանցագործություններն օպերատիվ կերպով կբացահայտվեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |