ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է պետական 10 մրցանակ սահմանելու օրինագիծը![]() 21 հունվարի 2020 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 83 կողմ, 19 դեմ և 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով սահմանվում է պետական 10 մրցանակ՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ինչպես նաև՝ ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար: Սահմանվել է նաև աստղաֆիզիկայի, դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակը: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Փոխնախարարը նշել էր, որ ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով` միաժամանակ վարչապետին վերապահելով դրանք շնորհելու լիազորությունը: Ներկայումս ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018-ի դեկտեմբերի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և ՀՀ պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ: Դրանում մի շարք հարցերի կարգավորումը դրված էր Կառավարության վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |