Անձավաբուժական կենտրոնը 2020-ից պետպատվերի համար ֆինանսավորում չի ստանա21 հունվարի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հունվարի 1-ից դադարեցրել է Հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը՝ պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար: Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, և հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցում, գրում է irates.am-ը: Տնօրեն Անուշ Ոսկանյանը նշել է՝ իրենց հիմնական հիվանդները մինչև 18 տարեկան դեռահասներ են։ Նրանց 80-85%-ը մշտապես պետպատվերով է բուժվել, միայն 15-20%-ն է վճարել ծառայությունների դիմաց։ «Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բուժհաստատություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետևաբար չի դիտարկվում պետպատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում: Նշվում է, որ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման և բուժման համալիր մոտեցման համատեքստում, դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով: 2017-ին կենտրոնում բուժվել է 320 հոգի, 2018-ին՝ 350, 2019-ին՝ 400։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |