Նախարար. Նախաձեռնվող սահմանադրական փոփոխությունները հանրաքվե են ենթադրելու21 հունվարի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն նաև դատաիրավական համակարգն առողջացմանն ու դրա հանդեպ վստահությանը, փոխանցում է Aysor.am-ը: «Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,- ասել է նախարարը։ Անդրադառնալով տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանը նշել է, որ վերջին փոփոխությունը ՀՀ պատմության մեջ կարելի է խայտառակություն անվանել։ «Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում», - ասել է նախարարը՝ շեշտելով, որ խորհրդարանականից կիսանախագահական կառավարման համակարգի անցում կատարելու մտադրություն առայժմ չկա։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: ԱյՆ 15 անդամ կունենա։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կմտնեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԱԺ խմբակցություններից ներկայացված են՝ «Իմ քայլից» ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Գևորգ Պետրոսյանը, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |