ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը

ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը և աշխարհահռչակ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցության հնարավորությունը: Հանդիպումը կայացել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Նրանք, մասնավորապես, մտքեր են փոխանակել թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում գործակցության հնարավորությունների մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է նաև Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ՝ քննարկելով հնարավոր արդյունավետ գործակցությունն արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում:

 Ուշագրավ
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել
Հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ