ԱԺ խոսնակը կարգապահական տույժ է կիրառել Ալեն Սիմոնյանի հանդեպ![]() 22 հունվարի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ կարգապահական տույժ` նախազգուշացում է կիրառել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հանդեպ: «Ինքը գիտի՝ ինչի համար»,-հավելել է Միրզոյանը: Ալեն Սիմոնյանն այդ պահին տեղում չէր, թեև նիստերի դահլիճում էր: Հունվարի 22-ի նիստում նախազգուշացում է ստացել նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Մարուքյանն ասել է, որ ԱԺ խոսնակը միակողմանի է կիրառում տույժերը: Հունվարի 21-ին Միրզոյանը կարգապահական տույժի է ենթարկել նաև ԲՀԿ խմբակցությունից 4 պտագամավորի՝ զրկելով նրանց մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |